Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 22-ին Կոսովոյի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել աշխարհի ամենահարուստ ալբանացուն` միլիարդատեր գործարար Բեջեթ Պակոլիին:
«Ալյանս հանուն նոր Կոսովոյի» կուսակցությունը ղեկավարող Պակոլին եղել է նախագահի միակ թեկնածուն: Ավելի վաղ նրա կուսակցությունը այդ հարցում պայմանավորվածություն էր ձեռք բերել վարչապետ Հաշիմ Տաչի գլխավորած Ժողովրդավարական կուսակցության հետ, որը հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում, սակայն չէր կարողացել կոալիցիա կազմել այլ քաղաքական միավորումների հետ:
Պակոլին ընտրվել է երրորդ քվեարկության արդյունքում` ձայների մեծամասնությամբ: Քվեարկությանը մասնակցել են 120 պատգամավորներից 67-ը, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները լքել են դահլիճը:
Ի դեպ, Պակոլին համարվում է Տաչի մտերիմն ու համախոհը, որին որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ մեղադրում են մարդկանց օրգանների վաճառքով եւ թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների կազմակերպման մեջ: Սակայն Կոսովոյի վարչապետին պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, հետաքննության արդյունքների մասին տեղեկություններ չեն եղել: