Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ալիեւի հայտարությունը «Վալդայ»-ում, թե «Ղարաբաղը Ադրբեջան է» նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, որն իր գրառումը վերնագրել է. «Հայտարարություն հայտարարության համար»:
Նա, մասնավորապես, գրել է.
«Որ Արցախը Հայաստան է եւ պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձեւաչափ, դա եւս փաստ է, եւ պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո:
Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, եւ դրա մասին է պետք անընդհատ խոսել:
Հակամարտությանը տեղյակ գրեթե բոլոր քաղաքական գործիչները (ի նկատի ունեմ արտերկրում) չէին էլ կասկածում, որ խաղաղ լուծման տարբերակը հենց Արցախի Հանրապետության հայկական լինելու մեջ է: Սակայն դա միջազգայնորեն ամրագրելու համար դեռեւս պետք է ճանապարհ անցնել: Պատրազմը՝ ինչպիսին էլ այն լինի, միեւնույն է հարցի լուծում չէ: Հետեւաբար խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ջանքեր գործադրել պահպանել ու զարգացնել ձեռքբերվածը:
Ալիեւի հայտարությունը «Վալդայ»-ում՝ թե «Ղարաբաղը Ադրբեջան է» նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում:
Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները՝ թե հիմնախնդրի լուծումը պետք է նաեւ ադրբեջանցիների համար ընդունելի լինի, Ադրբեջանում չեն գնահատում եւ համարժեք չեն արձագանքում: Ընդհակառակը՝ վերջին ժամանակներում էլ ավելի հաճախ են սկսել խոսել ռազմական ճանապարհի մասին:
ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Իրան: Ահա այս երկրների հետ ակտիվ, հասկանալի, հավասարակշռված ու կառուցողական հարաբերություններում է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման բանալին: Այլապես հակամարտության կողմերից հնչող ցանկացած հայտարարություն մյուս կողմերից անարձագանք չի մնալու: