կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 21:13
Մշակույթ

Լեոնարդո դա Վինչիի նկարը Ֆրանսիայի ազգային արժեք է ճանաչվել

Լեոնարդո դա Վինչիի նկարը Ֆրանսիայի ազգային արժեք է ճանաչվել

Անցած տարի Ֆրանսիայում հայտնաբերված՝ Դա Վինչիի նկարը ճանաչվել է ազգային արժեք, հայտնում է Tajan աճուրդային տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այս բարձր կատեգորիան նշանակում է, որ հիմա ֆրանսիական պետությունը կգնի այն անհատ սեփականատիրոջից։

Փորձագետները հանրահայտ նկարչի նկարը գնահատում են 15 մլն եվրո։ ՖՐանսիայի կառավարությունը պետք է առաջիկա 30 ամիսներին այդքան գումար գտնի՝ նկարը գնելու համար։

Մինչ այդ անհայտ նկարը Tajan–ի փորձագետ Տադե Պրատտն էր գտել անցած տարվա ամռանը, երբ ուսումնասիրում էր գրաֆիկայով թղթապանակը, որը վաճառքի պատրաստելու համար նրան փոխանցել էր մի ֆրանսիացի բժիշկ։ Այս ստեղծագործությունը նա իր հորից էր ժառանգել։ 14 թղթերի մեջ Պրատտը նկատել էր ծառին կապված սուրբ Սեբաստիան նահատակի պատկերը։  Ոշադիր զննելուց հետո նա հասկացել էր, որ դա Վինչիի աշխատանքն է։