կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 15:22
Հասարակություն

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսարանը բեմադրված է, այն առաջնագծում չի նկարվել

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսարանը բեմադրված է, այն առաջնագծում չի նկարվել

«Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանը հայտնել է, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսարանն առաջնագծում չի նկարվել, հատկապես` «ղարաբաղա-ադրբեջանական»:

««Մարտիկ» հաղորդաշարի տոնական -հատուկ թողարկումից հետո՝ սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը «ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով իբր վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին: Պաշտոնապես հայտարարում եմ` «Մարտիկ» հաղորդաշարը արդեն 23 տարի է եթերում է, հաղորդման ղեկավարն է ՀՀ վաստակավոր և ռազմական լրագրող, ԶՈՒ պահեստազորի գնդապետ՝ Ս. Շահսուվարյանը: Ստեղծագործական կազմում են՝ երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ: Ոչ զորամասի հրամանատարությունը, ոչ էլ «Մարտիկի» ստեղծագործական խումբը, չէր իրականացնի այնպիսի գործողություններ, որը կարող էր վնասել զինվորների անվտանգությանը: Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը:

Նա նաև շնորհակալության է հայտնել Ռուբեն Հախվերդյանին, Եղիշե Պետրոսյանին, Գևորգ Մովսիսյանին, Ռուբեն Եղոյանին և Արեգ Նազարյանին` «բանակ զորակոչվելուն միշտ պատրաստ լինելու համար»: «Պատահական չէր հյուրերի ընտրությունը, քանի որ բանակը բոլորինն է և վտանգի ժամանակ բոլորս համախմբվում ենք նրա շուրջ՝ անկախ հայացքներց, դավանանքից, հասարական և սոցիալական դիրքից և այս հաղորդումը դրա վառ ապացույցն է: Իսկ հաղորդման նկարահանումների մասին ուզում ենք նշել, որ այն ամբողջությամբ նկարվել է Non-Stop, առանց մեկից ավելի դուբլի: Հատկապես Վարդան Պետրոսյանի տեսարանը, որի երկրորդ դուբլ նկարելը՝ մեզ և Վարդանի համար, պարզապես վիրավորական կլիներ: Շնորհակալություն բոլորին, անգամ նրանց ովքեր վատաբանեցին, ձեր քննադատությունը ինձ համար անակնկալ չէր ,քանի որ ես կանխատեսել էի, թե ինչ որակի հաղորդմում կստանանք և ինչ գնահատականներ կհնչեն: Շնորհակալություն բոլորին ևս մեկ անգամ»,- գրել է Վարդանյանը: