| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցին:
Գրառումը՝ ստորև.
«Ես իրոք զարմանում եմ, երբ բոլորը քննարկում են Նիկոլի ստերը, զարմանում, զայրանում, մեջբերումներ և ապացույցներ բերում:
Հայեր, կբերեք ՄԵԿ օրինակ, գեթ մեկ օրինակ, երբ Նիկոլի ասածը համընկել է իրականության հետ: Խոսքս նրա ծրագրերի, խոստումների, նաև՝ «նախկինների» մասին դեմոնիզացված միֆերի մասին է:
Տհաճ էր, իհարկե, երեկվա տեսարանը, բայց էստեղ ամենավտանգավորը երեխաների, հատկապես՝ տղա երեխաների ներկայությունն էր կապիտուլյանտի կողքին: Այդ տարիքում տղաները պետք է սովորեն հայրենիք պաշտպանել, և ոչ՝ պարտվածին ծափահարել:
Իսկ նրա որևէ ասած վերլուծելը նսեմացնում է մեզ և բարձրացնում նրան՝ նա իր սիրելի կարգավիճակում էր՝ բարձրախոս, անվերջ կեղծ էմոցիաներ և սուտ, ծափահարող մոլորյալներ…
Հիշեք, հայեր, Նիկոլն իր այս քայլերով սպասարկում է միայն թուրքական շահը, որը երբեք չի կարող համընկնել մեր շահի հետ:
Առանց որևէ մեկի օգնության գոնե մեկ անգամ պատասխանեք ինքներդ ձեզ՝ ինչու է նա դեռ վարչապետ, ի՞նչ ունի դեռ անելու…»: