| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սլովակիայի դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, վթարների հետազոտության և վերլուծության եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին այսօր տեսակապով գնահատականներ տվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակությամբ տեղի ունեցած վթարին:
Նրա խոսքով` հնարավոր չէ, որ վթարը տեղի ունեցած լիներ կողնակում, այն տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի հատվածում, որտեղ բացակայել են ճանապարհային նշանները:
Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` նշանների բացակայությունը ոչ թե վթարի պատճառ է եղել, այլ կարող է դիտվել որպես նպաստող հանգամանք:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ անգամ դեպքից հետո պատկան մարմինները ձեռնամուխ չեն եղել այդ վայրում ճանապարհային նշաններ տեղադրելուն:
Փաստաբանը նշեց, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր ցուցմունքներ է տվել և դեպքի տարբեր վայրեր է մատնանշել, որտեղ, սակայն, վթարի արդյունքում թափված ապակի և հեղուկ չի հայտնաբերվել: Փաստաբանը լուսանկարներով ցուցադրեց այն հատվածը, որտեղ առկա են տվյալ հետքերը: Նրա խոսքով` նախաքննական մարմինը չի արձանագրել Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի մեքենայի կողասահքի ժամանակ առաջացած հետքերը:
Yerkir.am-ի տեսանյութում Նիկոլայ Բաղդասարյանը, ցուցադրելով վթարի 3D մոդելավորված տարբերակը, մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է դեպքը նկարագրել նախաքննական մարմինը, և ինչպես է, իր կարծիքով, իրականում տեղի ունեցել դեպքը: