Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձել է Թուրքիային վերաբերող աշխարհաքաղաքական հարցերին: Նրա խոսքով` Թուրքիա պետությունը ներկա պահին փոփոխվում է, և այդ փոփոխությունները սրընթաց են տեղի ունենում:
«Փոփոխությունների կենտրոնում է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով անկանխատեսելի գործիչ է: Դժվար է կանխատեսել իրադրության զարգացումները Թուրքիայում, որտեղ անցյալ տարի սկսվեցին ահաբեկչական գործողություններ: «Իսլամական պետությունը» կշարունակի իր ահաբեկչական գործողությունները Թուրքիայում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի մոտ հարց է առաջանում` արդյո՞ք Թուրքիայի անվտանգության ծառայությունները չեն համագործակցում ԻՊ-ի հետ: Նա ենթադրում է, որ նման բան կա, և որ Թուրքիայի անվտանգության ծառայությունը թույլ է տալիս, որ ահաբեկչական գործողություններ տեղի ունենան, և իրադրությունը Թուրքիայում ավելի կսրվի:
Սաֆրաստյանի խոսքով` տարածաշրջանում նկատվում է նոր երևույթ` Թուրքիան ձգտում է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում: էրդողանը որոշեց իր դաշնակից ԻՊ-ից հրաժարվել ու համագործակցել Ռուսաստանի հետ` նպատակ ունենալով Սիրիայում ձեռք բերել ազդեցության գոտիներ, միաժամանակ լուծել քրդական հարցը, որ հանկարծ քրդերի ձեռքում չհայտնվի թուրք-սիրիական սահմանի մի մասը: