կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 09:57
Տարածաշրջան

Վրաստանում հնարավոր է՝ հետաձգվի խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Վրաստանում հնարավոր է՝ հետաձգվի խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ փուլի դեպքում Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հնարավոր է, որ հետաձգվեն հետաձգվել մինչեւ դեկտեմբեր. այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության քարտուղար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն. հայտնում է Նովոստի-Գրուզիա-ն։

«Իմեդի» հեռուստաալիքի եթերում նա նշել է. «Եթե երկրորդ ալիքը լինի, որը կհամընկնի ընտրությունների շրջանի հետ, հավանաբար, պարտադիր կլինի հայտարարել արտակարգ դրություն։ Դա ողբերգություն չէ։ Բնականաբար, եթե դա տեղի ունենա հոկտեմբերին, ապա ընտրությունները չեն կայանա եւ կհետաձգվեն մինչեւ դեկտեմբեր»։

Հիշեցնենք՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 31-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի օգոստոսի վերջում՝ ընտրություններից 60 օր առաջ։