Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեքշաբթի կոչ է արել ՄԱԿ-ի առջեւ ծառացած խնդիրները լուծելիս իրենից հրաշքներ չակնկալել: Նյու Յորքում կազմակերպության կենտրոնակայանում իր առաջին ելույթի ժամանակ նա նախազգուշացրել է, որ առջեւում դժվար ժամանակաշրջան է, եւ ընդգծել է գլոբալ խնդիրների հավաքական լուծման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ պատրանքներ չպետք է ունենանք»,- ՄԱԿ աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ աշխարհում աճում է փոխկապված հակամարտությունների թիվը, որոնք սնուցում են գլոբալ ահաբեկչությանը, շարունակվում է փախստականների ճգնաժամը: «Այսօր աշխարհում խնդիրները գլոբալ են դարձել, որոնք երկրները չեն կարող միայնակ լուծել»,- ասել է նա:
Գուտերեշը հայտարարել է, որ իրենից մեծ ակնկալիքներ ունեն, սակայն հավելել է. «Հրաշքներ չեն լինում, եւ ես կախարդ չեմ: Դրված խնդիրներին հասնելու միակ ուղին միասին աշխատելն է»: Նա հայտնել է, որ հունվարի 9-ին ՄԱԿ աշխատակիցների ընդհանուր ժողով է անցկացնելու, որի ընթացքում կլսի նրանց առաջարկները եւ կազմակերպության աշխատանքին վերաբերող դժգոհությունները:
Հունվարի 10-ին գլխավոր քարտուղարը ելույթ կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախարարների բանավեճում: ԱԽ-ը ներկայացնող շվեդ դիվանագետ Ալաֆ Սկուգը լրագրողներին ասել է, որ Գուտերեշին կառաջարկվի ներկայացնել միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանն աջակցելու իր հայեցակարգը: