կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-07 14:00
Հասարակություն

«Զորքի փոխարեն փողը հրաշքներ է գործում». Ա. Կարաևի 100-ամյա հեռագիրը դեռ արդիական է. Լ. Մակարյան

«Զորքի փոխարեն փողը հրաշքներ է գործում». Ա. Կարաևի 100-ամյա հեռագիրը դեռ արդիական է. Լ. Մակարյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը գրում է.

1992թ-ին հրապարակված արխիվային մի փաստաթղթի մասին։ 1920թ հուլիսին, երբ Ասադ Կարաևը նշանակվում է Ղարաբաղի նահանգային հեղկոմի նախագահ, գաղտնի հրահանգ է տալիս Գերյուսիի (Գորիսի մասին է, որն անվանափոխվեց 1924թ-ին) «գավառային հեղկոմին», որ Ղարաբաղը, Զանգեզուրը զավթելու համար փող չխնայեք, հայերի հոգեբանությունն ով գիտի, կիշխի նրանց, չկա հայ, որ հանուն փողի չծախի ամեն ինչ, որ ոչ մի երկրում փողով հնարավոր չէ անել այն, ինչ հայերի մոտ։ Նշում է, որ իրենց զորքը ջախջախվել է ու նահանջել, բայց այսօր զորքի փոխարեն փողը հրաշքներ է գործում, ոչինչ չխնայել...

Հ.Գ. Կարդացեք, սարսափելի է, կարծես 2020թ-ին գրված լինի։ Հայ ազգ ուշքի արի, բռունցքվի'ր։ Թուրքի գրանտ ուտողներ, ձեր մասին է։ Թուրքը գիտի հայ ազգի ախտածին բջիջների մասին։