|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակը» գրում է, որ Պուտինի այցի ողջ օրն ակտիվիստներին բերման ենթարկող Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մի գլուխ զեկուցում էր` «նախարար, հա` նախարար»: Վովային նախարար են ասում համակարգում բոլորը, երբ գիտենք, որ նա իրավաբանորեն համարվում է ՀՀ ոստիկանապետ, եւ ներքին գործերի նախարարությունը շատ վաղուցվանից նախարարությունից դարձավ նախագահի իրավասության ներքո գտնվող, իսկ դեյուրե՝ կառավարությանն առընթեր ծառայություն` մի շարք հայտնի պատճառներով: Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, Վովա Գասպարյանը, որը վերջին շրջանում տքնաջան զբաղված է սեպարատ մարզերը Հայաստանին «միացնելու» սուրբ գործով, ցանկանում է ոստիկանական ծառայությունը եւ ըստ այդմ նաեւ իրեն, կրկին միացնել նախարարաց «դասին»՝ հասնել այն բանին, որ կառույցը դառնա նախարարություն, ինքն էլ` նախարար: Եվ այն էլ կարծես թե` սուպեր: Բանն այն է, որ փորձ է արվելու կիրառել արեւմտյան, մասնավորապես ֆրանսիական մոդելը, ասել է թե` տեղական, մունիցիպալ գործընթացները եւս կանցնեն սույն նախարարության իրավասության ներքո:
Թերթի աղբյուրների հավաստմամբ` այս առնչությամբ արդեն իսկ պայմանավորվածություններ կան «վերեւներում», եւ չի բացառվում, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն լինի` «զորավարական նոու-հաուն» կյանքի կոչելուն միտված: