|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում կա երեխա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխային (Վ. Մ., 9 տարեկան). վերջինս դեմքի և ձեռքի այրվածքներով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:
Հրդեհի հետևանքով ծխահարվել է նույն շքամուտքի 3-րդ հարկում գտնվող քաղաքացին (Ա. Ա.), ով նույնպես հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ անցելով բուժզննություն՝ դուրս է գրվել:
Հրդեհը մարվել 11.45-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: