|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ երեկոյան Կապանում 8-ամյա աղջնակի վրաերթի կասկածանքով ձերբակալվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբորորդին՝ Նարեկ Օհանյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը դեպքից հետո դիմել է փախուստի, սակայն ժամեր անց մեղայականով ներկայացել ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում, ինչի համար էլ քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն։ Վերցվել է արյան նմուշ՝ պարզելու համար սթափության աստիճանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ն. Օ.-ը «Lexus GX470» մակնիշի 55 CC 550 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Օքսաննա Գրիգորյանին, ով տեղում մահացել է: Բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը մեղայականով ներկայացել է Կապանի ոստիկանություն: