կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-18 10:22
Հասարակություն

Արագածոտնում վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Արագածոտնում վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1988 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր (Տ․ Դ․, ծնված 1989 թ. և Մ․ Թ․, ծնված 2019 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և Տ․ Դ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար իսկ Մ․ Թ․-ինը՝ միջին ծանրության. վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 21։56-ին։  Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: 

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև սահմանազատել են տարածքը և փակել «Opel astra» մակնիշի  ավտոմեքենայի գազի բալոնի փականը: