|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում, ներսում կան քաղաքացիներ. հայտնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ.-ի (ծնված 1950 թ.) դին: