Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում` հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան նրբանցքի թիվ 2/5 շենքի մոտով հոսող ջրանցքը ավտոմեքենա է ընկել և ներսում արգելափակված երեխա կա ու նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են 1-03 ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Ժամանել է նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը:
Ժամանել է նաև թիվ 19 փրկարարական ջոկատը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ Շրջանային և Կուրղինյան փողոցների խաչմերուկի մոտ Opel մակնիշի 35 ՏԼ 909 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Հրազդանի ներքին ջրանցքը: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը ավտմեքենայի վարորդ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից, իսկ արդեն հրշեջ-փրկարարները և 2 երիտասարդ տղաներ ջրանցքից դուրս են բերել 13-ամյա Գեորգի Ստեփանյանին, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից Գ. Ստեփանյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխային ջրանցքից դուրս բերելու ժամանակ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Արտակ Հարությունյանը նախաբազկի շրջանում ստացել է վնասվածքներ, իսկ թիվ 19 փրկարարական ջոկատի փրկարարներ Գուրգեն Ասլանյանը, Ալբերտ Մարտիրոսյանը՝ քերծվածքներ և ինքնազգացողության վատացում: Վերջիններս նույնպես տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ընկած վայրից մոտ 200 մետր առաջ էր ընթացել, քանի որ ջրի հոսքը շատ ուժեղ է եղել, և երբ հայրը դուրս է եկել, այդ 2 երիտասարդ տղաները փորձել են երեխային դուրս բերել ավտոմեքենայից: Նրանցից մեկն անգամ ցատկել է ջրանցքը, սակայն չի կարողացել և միայն հրշեջների օպերատիվ ժամանման արդյունքում համատեղ ուժերով երեխային դուրս են բերել մեքենայից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ եղել է երեխայի ծննդյան օրը»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում