կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-22 18:42
Իրավական

Հարուցվել է քրեական գործ՝ Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1991թ., ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: