Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Ֆեյսբուքյան ասուլիսում ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրների միջեւ փոխհոսքերը հասցնել 350, այնուհետեւ՝ 700 մեգավատի։
Արդեն մեկնարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։ Գծի կառուցումը նպատակ ունի մի քանի անգամ ավելացնել Իրանի հետ փոխհոսքերը։
Այս երկու համակարգային ծրագրերի իրականացման արդյունքում Հայկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանն ունենալու է սկզբունքային նոր էներգահամակարգ։
«Դրանով հնարավորություն ենք ունենալու շուրջ 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան մեր ներքին շուկայի սպառումն է։ Սա լուրջ նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային գործընթացներում կարեւոր դերակատար դառնալու համար»,-ասել է փոխնախարարը։