կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-29 17:25
Հասարակություն

Հաջորդ տարի կմեկնարկի Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի շինարարությունը

Հաջորդ տարի կմեկնարկի Հայաստան-Վրաստան  էլեկտրահաղորդման նոր գծի շինարարությունը

Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Ֆեյսբուքյան ասուլիսում ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրների միջև փոխհոսքերը հասցնել 350, այնուհետև՝ 700 մեգավատտի։

Արդեն մեկնարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։ Գծի կառուցումը նպատակ ունի մի քանի անգամ ավելացնել Իրանի հետ փոխհոսքերը։ 

Այս երկու համակարգային ծրագրերի իրականացման արդյունքում, Հայկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանն ունենալու է սկզբունքային նոր էներգահամակարգ։

-Դրանով հնարավորություն ենք ունենալու շուրջ 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան մեր ներքին շուկայի սպառումն է։ Սա լուրջ նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային գործընթացներում կարևոր դերակատար դառնալու համար,-ասել է փոխնախարարը։ 

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն