| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հաջորդ տարվա սկզբից կսկսվեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները. այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նա ընդգծեց` քաղաքապետարանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքները, նաև հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում կավարտեն նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվի շինարարությունը:
Մեսչյանը հայտնեց` աշխատանքները կսկսվեն կամրջից, որի վրա կտեղավորվի կայարանը։ «Բարդ խնդիր է, տարբեր ոլորտների մասնագետների ներգրավում է պետք: Մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը և բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,- նշեց նա` այդպես էլ չբացահայտելով, թե ինչ ներդրողների ու կառուցապատողների հետ են աշխատելու:
Խոսքը, ըստ Մեսչյանի, երեք տարբեր կառուցապատող ընկերությունների մասին է: «Այսօր ես նրանց անունները չեմ ուզում տալ, բայց կառուցապատողները շահագրգռվում են հետևյալ ձևով. Աջափնյակի մետրոպոլիտենը կառուցապատողին թույլատրվելու է մեծ մոլ կառուցել «Թումո»-ի այգու տարածքի շրջակայքում, այսինքն` մետրոպոլիտենի վրա, և մոլի առաջին հարկից է լինելու մետրոպոլիտենի կապը»,- մանրամասնեց նա: