|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «Ռենկո Ս․Պ․Ա»-ի միջև կնքված շրջանակային համաձայնագիրը, համաձայն որի` Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան: Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, կներգրավվի 1000-1200 մարդ։
Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ: 50-70 մարդ արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու։
Վ արչապետ Փաշինյանը հարցրեց զեկուցող` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, թե արդյո՞ք այս որոշմամբ կպահպանվեն Հայաստանի շահերը: Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ փաստաթուղթն անցել է իրավական փորձաքննություն, այն հավասարակշռված է, և պահպանված են Հայաստանի շահերը պահպանված են: