կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 14:05
Քաղաքական

Գյուղացու մոտ նույնպես անվստահություն է. որտեղ են ուզում իրեն խաբեն

Գյուղացու մոտ նույնպես անվստահություն է. որտեղ են ուզում իրեն խաբեն

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ քննարկվող օրենքը իսկապես հեղափոխական նշանակություն ունեցող օրենք է, այն լավն է, բայց արդյո՞ք կան պայմաններ, որ այդ օրենքը կյանքի կոչվի: Հանդիպելով գյուղացիների հետ, զրուցելով նրանց հետ, պատգամավորը հասկացել է, որ շատ բարդ է լինելու այն կյանքի կոչել, որովհետև Հայաստանում պայման չկա:

«Ինչո՞ւ Հայաստանում պայման չկա, որովհետև գյուղացին անընհատ ցանկանում է խառնվել մենեջմենթին, իրեն թվում է, որ եթե ինքը ինչ որ բան է ներդրել, ուրեմն ինչ որ մեկը, որը կառավարում է, իրեն ինչ որ տեղ անպայման խաբում է ու իրենից տանում է: Սա մենք չենք կարողանում հաղթահարել: Այդ անվստահությունը չիմանաք թե միայն ընտրությունների ժամանակ է լինում, բոլոր տեղերում է անվստահությունը կա: Կա՞ արդյոք պայման Հայաստանում կոլեկտիվ բիզնես անելու, հաջողակ բիզնես անելու համար ենթակառուցվածքներ են պետք: Վարկ վերցնելը չպետք է պրոբլեմ լինի»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Ամբողջ վարկերի սուբսիդավորման համար բյուջեով նախատեսված է ընդամենը 1,1 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ սուբսիդավորումը խիստ սահմանափակ է, ինչը, ըստ պատգամավորի, աննորմալ երևույթ է: Պատգամավորն առաջարկեց գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին մշտապես լինել գյուղացիական համայնքներում ու շփվել գյուղացիների հետ, լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

«Սկի եղբայրները չեն կարողանում իրար հետ բիզնես անել»,- ասաց պատգամավորը՝ բարձրաձայնելով գյուղացու խնդիրների մասին, որ կաթի գինը ջրի գնից ցածր է, և որ գյուղացին չի կարողանում մթերել իր արտադրանքը: