|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ամփոփեց 2016 տնտեսական տարին:
Խոսելով Իրանի հետ տնտեսական հարաբերությունների մասին` նա նշեց, որ բանակցություններ են տարվում Իրանի համապատասխան կառույցների հետ Հայաստանում կատարված սերտիֆիկացումը ճանաչելի դարձնելու, Հայաստանում պարենային և ոչ պարենային արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչություններ բացելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Իրանի սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ: Նախատեսվում է, որ մինչև ապրիլ ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները սկսված կլինեն:
Նախարարը կարևորեց գործարարությամբ զբաղվելու կանոնների պարզեցումն ու հստակեցումը: Սահմանվել են արտոնյալ հարկային ռեժիմներ:
Ըստ Կարայանի` Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին տվել է դրական արդյունքներ, արձանագրվել է արտահանման ծավալների աճ:
Հարցին, թե ինչո՞ւ հաշվետվության մեջ բացակայում են ԵՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանման հաշվետվություններն ու տեսլականը, նախարարը պատասխանեց, որ մի քանի փուլերով են փորձելու խրախուսել արտահանումը, դրանից մեկը արտոնյալ ռեժիմով շուկաներում խոչընդոտների վերացումն է:
«Մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, որ արտահանման ծավալները ավելացնենք դեպի ԵՄ շուկաներ, համապատասխանեցնենք որակի ենթակառուցվածքները: Կստեղծվի լոգիստիկ կազմակերպություն, որը հնարավորություն կտա ԵՄ երկրներ արտահանել»,- ասաց նախարարը: