կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 13:01
Աշխարհ

ՌԴ-ն արգելել է նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ

ՌԴ-ն արգելել է նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ

ՌԴ կառավարությունը 3 ամսով արգելել է նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարությունը:

Նշվում է, որ արգելքի նպատակը ռուսական ձեռնարկություններին հումքով ապահովելն է։

Սահմանափակումը տարածվում է քարածխային և նավթային բենզոլների, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի, ֆենոլի արտահանման վրա:

Այս արտադրանքն օգտագործվում է ավտոմոբիլային, ավիացիոն, նավաշինական և երկաթուղային մեքենաշինության մեջ կիրառվող ներկանյութերի, սննդի փաթեթավորման, հատակի ծածկերի, մալուխների մեկուսիչ նյութերի արտադրության, ինչպես նաև բժշկական արդյունաբերության մեջ։

Հստակեցվում է, որ արգելքը չի տարածվելու միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի դուրսբերման, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության գծով մատակարարումների վրա: