|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
2017 թվականի սկզբից նախատեսվում է անցնել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է news.day.az-ը:
«Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմամբ և այդ կապակցությամբ 2015 թվականին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» անդամ երկրների վեհաժողովին Եվրամիությանը ներկայացրել է «Ադրբեջանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» նախագիծը»,- ասել է նախարարը:
ԵՄ խորհուրդն արդեն տրամադրել է մանդատ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի նշված նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսելու համար: