Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 25-ից ընդդիմությունն ապակենտրոն և ցանցային պայքարի միջոցով կսկսի ակտիվ գործողությունների փուլ, որը կանգ չի առնելու․ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա՝ նստացույցով իրենք հասել են իրենց նպատակին, մարդիկ արթնացել են։ Ըստ Վանեցյանի՝ հիմա քաղաքացին իր մասնակցությունը պետք է բերի այս պայքարին, որ լինի արդյունք։
«Երբ ես եկա Ազատության հրապարակ, անգամ չէի պատկերացնում, որ այս աստիճանի կարողանալու ենք ազդել մարդկանց գիտակցության վրա։ Մարդիկ հասկացել են, որ իրենք քնած են, խաբված են, և այդ ամենի պատճառով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առանց դիմադրութան, անպատիժ կարողանում են գնալ ոչ հայանպաստ լուծումների։ Այս իշխանություններն ուզում են արյան գնով պահված հողը գրչի մեկ հարվածով տալ թշնամուն, ես թույլ չեմ տալու։ Մեր ժողովրդի մեջ կա հստակ գիտակցություն, որ մենք չունենք թշնամուն հանձնելու հայրենիք, մենք թույլ չենք տալու, դա է ամենակարևոր հարցը, որը մենք պետք է լուծենք»,- ասաց նա։