|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան ժամանած` Մոլդովայի վարչապետի օգնական և ԱԳ նախարար Նատալյա Գերմանի հետ:
Ըստ Haberler-ի՝ հանդիպումից հետո Մամեդյարովն ու Գերմանը համատեղ ասուլիս են տվել:
Ասուլիսի ժամանակ ադրբեջանցի նախարարն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` հայտնելով, որ գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ ԱԳ նախարար Ջոն Քերին առաջարկել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքներ սկսել:
Նշելով, որ Ղարաբաղյան խնդիրը վայրկյան առաջ պետք է լուծել` Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է. «ԱՄՆ-ը հստակ առաջարկ արեց: ԱՄՆ ԱԳ նախարար Ջոն Քերին առաջարկեց վայրկյան առաջ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքներ սկսել: Ամենայն հավանականությամբ, ամսվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը կայցելի տարածաշրջան: Ես նույնպես ամսվա վերջին Նյու Յորքում կհանդիպեմ Հայաստանի ԱԳ նախարարի հետ»: