|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանում է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոմլիչենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրով` ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը մեր երկրի մաքսային համակարգին տրամադրել է տեխնիկական օժանդակություն` 141 տրանսպորտային միջոց, մասնավորապես «Լադա», «Ուազ», «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց կիրառումը կնպաստի մաքսային վարչարարության, հսկողական մեխանիզմների, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոխգործակցության առկա հարցերն ու հեռանկարները:
Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն և սա հերթական դրսևորումն է` արդեն ԵԱՏՄ շրջանակում»: Շնորհակալություն հայտնելով ՌԴ պավիրակությանը, Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ սերտացվելու է համագործակցությունը մաքսային ծառայությունների միջև: Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է նաև տրանսպորտային միջոցների հանձնման և ընդունման վերաբերյալ ակտ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին