Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին նախագիծը ԱԺ-ն վավերացրեց: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը: Համաձայնագիրն ընդունվեց ձայների` 82 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Իսկ ահա «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին նախագծին դեմ էր «Ծառուկյան» խմբակցությունը: Այս նախագծերն էլ ընդունվեցին ձայների` 65 կողմ, 25 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումն ընդունվեց միաձայն: Հիշեցնենք, որ այս համաձայնագրով ՌԴ-ն Հայաստանին տրամադրելու է 100 մլն դոլար վարկ` ռուսական զենք ձեռք բերելու համար: