|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանեց նաև քաղաքական հարցի` թե որտեղ՞ է իրեն տեսնում խորհրդարանական ընտրություններից հետո:Նա նշեց, որ ներկա պահին իրեն տեսնում է գյուղնախարարի պաշտոնում, բայց թե որտե՞ղ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը:
«Ինձ համար նախարար լինելն էլ էր անակնկալ: Եթե գոհ լինեն իմ աշխատանքից, կշարունակեմ աշխատել, եթե ոչ՝ չեմ շարունակի»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ոլորտում եղած խնդիրները օբյեկտիվ են` չհամաձայնելով այն ձևակերպման հետ, թե այդ խնդիրները նախկին նախարարն է թողել: