Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթին, նշեց, որ այն անակնկալ չէր, և որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն իր դիրքորոշումն է հայտնել, ինչ 98 թվականին էր ասում:
Նա նշեց, որ առաջին նախագահն իրավունք ունի իր դիրքորոշումն ու կարծիքը արտահայտելու, և որ իրենք այդ դիրքորոշման հետ առայժմ համաձայն չեն, որովհետև երբ խոսում են բանկացային գործընթցների մասին, պետք է հասկանալ` բանակցող կողմն ով է:
«Բանակցող կողմ առայժմ չենք տեսնում, որովհետև նախ պետք է, որ Լեռնային Ղարաբաղն ինքը բանակցող կողմ դառնա, և Ալիևը պետք է ավելի լուրջ վերաբերվի բանակցային գործընթացներին, այլ ոչ թե բանակցային գործընթացների պրոցեսում սկսի ռազմական գործողություններ: Բանակցություններից հետո պայմանավորվածություններն անընդհատ խախտվում են: Դրա համար մինչև բանակցային հստակ կողմ չլինի, խոսել բանակցային գործընթացներից անիմաստ է»,- ասաց պատգամավորը:
Ավետիսյանը նշեց, որ իր համար զարմանալի էր առաջին նախագահի «հետաքրքիր» դիրքորոշումը` Ալիևի հետ կապված, որը, մեղմ ասած, «գոհացնող չէր»: Նշենք, որ առաջին նախագահը Ալիևին որակել էր «ռացիոնալ պետական գործիչ»: