Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը զարմանալի որեւէ բան չի տեսնում, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի կողմնակիցներ են: Այս մասին նա ասաց yerkir.am-ի հետ զրույցում:
«Զարմանալի որևէ բան չկա, որովհետև հայ հասարակության մեծ մասն է կողմնակից ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին եւ այդ ինտեգրացիան ողջունում է»,- ասաց դեսպանը մեր թղթակցի հետ զրույցում:
Հարցին, թե որտեղի՞ց գիտի, որ հայ հասարակության մեծամասնությունը կողմնակից է անդամակցությանը ԵՏՄ-ին, Վոլինկինը պատասխանեց. «Կան սոցիոլոգիական հարցումներ, որոնք վկայում են, որ ոչ թե մեծամասնությունը, այլ բացարձակ մեծամասնությունն է կողմ այդ ինտեգրացիային, կարծում եմ` հասարակության 80 տոկոսն է կողմ»:
Մեր դիտարկմանը, որ ոչ իշխանական երեք ուժերից «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է այդ անդամակցությանը եւ դրա մասին հրապարակավ հայտարարեց վերջին հանրահավաքի ժամանակ էլ, դեսպանն այսպես արձագանքեց. «Ամեն քաղաքական ուժ ունի իր տեսակետը: Ամեն պետության ներսում էլ ցանկացած հարցի վերաբերյալ կարող են լինել կողմ և դեմ տեսակետներ, անսովոր բան չեմ տեսնում»: