| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բանակից, Ազգային անվտանգության ծառայությունից և ոստիկանությունից բացի, ինչքան ապօրինի զինված կազմավորումներ ստեղծվեն, կլինի դա գեղեցիկ, հնչեղ, հայրենասիրական կամ տարատեսակ այլ անվանումներով՝ աշխարահզոր, երկրապահ, կամավոր և այլն, բոլորը մեր երկրի համար խնդիրներ են ստեղծելու և ահա՝ Արցախի աշխարհազորը ասվածի վառ ապացույցն է։ Ես բազմիցս այս մասին բարձրաձայնել և ասել եմ՝ դա անթույլատրելի է։ Ասեմ ավելին՝ այդպիսի ապօրինի կառույցների անվանումներն, անգամ, լսելիս, ինձ մոտ սարսափ է առաջանում,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։
Նշենք, որ այս օրերին հայտնի դարձա, որ Արցախում գոյություն ունի աշխարհազոր, որի հրամանատարը` Կարեն Մաթեւոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սպառնացել է լուծարել Արցախի ԱԺ-ն, եթե չմիավորվեն Արայիկ Հարությունյանի շուրջ:
«Ինձ համար դա անակնկալ կամ նորություն չէր, վստահ էի, որ այդպես էլ լինելու էր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է։ Նորից եմ կրկնում՝ բացի բանակից, Ոստիկանությունից և ԱԱԾ-ից, մնացյալ բոլոր տեսակի զինված մարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում՝ ինչպես հասարակության, այնպես նաև պետության համար», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետը` արձանագրելով.«Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում, նույնիսկ, ԱԱԾ-ի և Ոստիկանության զինված ստորաբաժանումները ենթարկվում են բանակին, որովհետև, անգամ, պատերազմական իրավիճակում պետության մեջ մեկ զինված կառույց պետք է լինի»: