|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում, որը վերաբերում էր ռազմավարական ծրագրերի համար ստեղծվող հիմնադրամին: Նրա խոսքով` հիմնադրամի առջև դրվում են մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես` աջակցություն կառավարությանը ՀՀ կառավարության երկարաժամկետ տեսլականի մշակման հարցում, կարճաժամկետ ծրագրերի և ռազմավարական ծրագրերի հետ կապված այլ հարցերում:
Ստեղծվելու է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որի 3 անդամները նշանակվելու են ի պաշտոնե: Նրանք են` ՀՀ վարչապետը, ֆինանսների նախարարը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, ևս երկու հոգի կնշանակվեն գործադիրի կողմից, և 6 անդամ ներկայացնելու է մասնավոր հատվածը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց, որ ռազմավարական ծրագրերի այս կենտրոնը կառավարությունը շատ է կարևորում, դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է կառավարության տեսլականը, թե ինչպես են պատկերացնում տնտեսության զարգացումը` ըստ ոլորտների ու մակրոցուցանիշների:
Որոշումն ընդունվեց: