կարևոր
3643 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 10:20
Քաղաքական

30 մլն դրամի պայմանագիր՝ քաղավիացիայի վարչության նախկին պետին պատկանող ընկերության հետ․ «Ժողովուրդ»

30 մլն դրամի պայմանագիր՝ քաղավիացիայի վարչության նախկին պետին պատկանող ընկերության հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ ոստիկանությունը վերջերս բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում: Օրինակ՝ 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով կատարվում է 150 Skoda Octavia ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում: Նշենք, որ Skoda Octavia ավտոմեքենաներն էլ ձեռք են բերվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերությունից նման խոշոր գնում է կատարում: Այս ընկերությունը նախորդ տարի 140 հատ ավտոմեքենա է մատակարարել ոստիկանությանը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 785 մլն դրամ: Ուշագրավ է, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն 1 մլն դրամի ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատակարարել Կադաստրի կոմիտեին:

2017 եւ 2016 թվականներին տարբեր պայմանագրերով ծառայություններ է մատուցել ընկերության ներկայիս սեփականատիրոջ ամուսնու՝ Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած կառույցին՝ Քաղավիացայի կոմիտեին: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր իր կարգավիճակում դաժան քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում