Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին:
Աշոտյանը նախ նշեց, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, էներգիա է կորցրել, և հիմա ՀԱԿ-ի համար որպես էներգիայի աղբյուր է մնացել երկրի առաջին նախագահը` որպես քաղաքական մտավորական: Եվ քաղաքական տեխնոլոգիայի առումով, ըստ նրա, ՀԱԿ-ի նկատմամբ ուշադրություն և օրակարգ ձևավորելու տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր:
«Մենք չենք ցանկանում մասնակցել այդ օրակարգի քննարկմանը, այսպես ասած` «ռասկրուտկային», որովհետև մենք սեփական քաղաքական օրակարգ ունենք»,- ասաց Աշոտյանը:
Միևնույն ժամանակ, նա ներկայացրեց իր անձնական կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` դրանում տեսնելով երկու խնդիր-հարցադրում:
«Արդյո՞ք պատեհ պահն էր ապրիլյան պատերազմից հետո, երբ բանակցություններ էին ընթանում բանակցությունների մասին, այսպես ասած` հարսանիքից առաջ որոշել թոռան անունը: Եվ երկրորդ` արդյո՞ք ճիշտ էր քաղաքական տեսանկյունից, որ ռադիկալ քաղաքական ընդդիմությունը փորձի լինել ավելի ճկուն ու բարիշող, քան իշխանությունը: Ե'վ առաջին, և' երկրորդ հարցադրման պատասխանն է` ոչ»,- ասաց Աշոտյանը: