|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ժողովրդական լեզվով ասած, բուհերում «նեդաբորի» մասին հարց ուղղեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
«Ո՞վ է այս անմխիթար քաղաքականության պատասխանատուն»,- հարցրեց պատգամավորը, նաեւ դժգոհեց մասնավոր բուհերի նկատմամբ նախարարության իրականացրած քաղաքականությունից:
Ի պատասխան, Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Արամ Մանուկյանի հարցի մեջ ակնհայտ մասնավոր շահ է երեւում եւ մեջբերեց 90-ականներին կրթության ոլորտում տարվող քաղաքականության մասին:
«90-ականներին բացվեցին տասնյակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չի ստուգվել, մարդկանց տվել են գունավոր պրինտերով տպված դիպլոմներ: «Մսրա Մելիք» համալսարան, չգիտեմ ինչ համալսարան, լավ ա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան մասնավոր բուհ չեք բացել, էդպես էլ կարող էիք անել: Եվ այդ ամենի արդյունքում` վատ ճակատագրեր, խաբված մարդիկ, որոնց վրա մարդիկ փող են աշխատել անորակ մասնավոր բուհերով»,- ասաց ԿԳ նախարարը: