Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում՝ բնակչության համար ցերեկային սակագինը 1 կվտ– ի համար կդառնա 44 դրամ 98 լումա, գիշերայինը՝ 34 դրամ 98 լումա։ Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար ԷլԷներգիայի գործող ցերեկային և գիշերային սակագները նվազեցվել էին 2.58 դրամով։ Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ։ Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ ՀԾԿՀ-ն նախընտրական քարոզչություն է իրականացնում իշխող ռեժիմի համար՝ սիմվոլիկ նվազեցումներ անելով և չի բացառվում, որ գալիք ընտրություններից հետո ԷլԷներգիայի և գազի սակագները կրկին բարձրացվեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։