|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա: Այդ նպատակով ՀԾԿ հանձնաժողովը գնման ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ նկարագրության՝ ՀԾԿՀ-ն փաստացի «ֆուլ» հագեցվածությամբ և 2015 թվականի արտադրության չքշված ավտոմեքենաներ է ուզում գնել՝ կապույտ գույնի: Թե ինչու հենց կապույտ, թերևս ՀԾԿՀ-ի նախագահը և նրա աշխատակազմը կիմանան, ճաշակի հարց է: Նկատենք, որ մինչ օրս ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի և գազի սակագները բարձրացնելուց բացի՝ ուրիշ ոչինչ չի արել: Ուստի այդ կառույցին պետբյուջեի հաշվին մի հեծանիվ տալը կարելի է շքեղություն համարել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։