կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 14:52
Տնտեսական

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ կարող են աշխատել. Կարեն Չիլինգարյան

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ կարող են աշխատել. Կարեն Չիլինգարյան

Տեղեկացրել էինք, որ վերջերս էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետևանքով դրական արդյունք է արձանագրվել` սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կնվազի:

Այսօր լրագրողների հետ զրույցում սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ թեև ասում էին, որ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել, սակայն այլ պատկեր գրանցվեց: Ըստ նրա` եթե վերահաշվարկի արդյունքում հաստատվեց, որ կարող են էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, ուրեմն այդ ուղղությամբ էլի կարող են աշխատել:

 «Մյուս կողմից` կարծում եմ, որ ճիշտ կլիներ` Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի դիֆերենցված քաղաքականություն մշակվեր, և  սպառողները վճարեին ըստ սպառման ծավալի: Մենք քանիցս առաջարկել ենք, որ վերոհիշյալ քաղաքականությունը գործի էլեկտրաէներգիայի սակագնի գոյացման համար, բայց, ցավոք, մեր առաջարկը չի ընդունվել: Ի դեպ, հարևան Վրաստանում էլեկտրաէներգիայի հարցում գործում է դիֆերենցված սակագին»,- ասաց Չիլինգարյանը:

Նրա խոսքով` մինչև 2020 թվականը Հայաստանի` ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանքով թանկացումների ֆոն է սպասվում, եթե ուրիշ որոշումներ չընդունվեն: