|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում Է իրականացնել Էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»։
Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի՝ անհայտ է: Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձևավորվել է շուրջ 2.8 միլիարդ դրամ լրացուցիչ գումար։ Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկած պարզաբանման մեջ։ Դրանում նշված է նաև, որ այդ 2.8 միլիարդ դրամը, «համաձայն մեթոդիկայի, հաշվարկային տարվա արդյունքների ամփոփումից հետո ենթակա է վերադարձման սպառողներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։