|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Սպիտակ քաղաքի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել կնոջ և նրա երկու երեխաներին: Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ինքնասպանության ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բնակելի շենքի շքամուտքում կախված է հայտնաբերել 1971-ին ծնված կնոջ, իսկ բնակարանում եղել են 5 և 7 տարեկան երեխաների դիերը:
Մեր տեղեկություններով` ինքնասպան եղած կինը Մարինե Հովհաննիսյանն է, իսկ երեխաներն աղջիկներ են՝ Մանե և Ցողիկ անուններով:
Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը` Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ: