կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 13:00
Հասարակություն

Ողբերգական դեպք՝ Սյունիքում. որպես անհետ կորած որոնվող ամուսինների մոխրացած դիերը հայտնաբերվել են նախկին մշակույթի տան շենքում

Ողբերգական դեպք՝ Սյունիքում. որպես անհետ կորած որոնվող ամուսինների մոխրացած դիերը հայտնաբերվել են նախկին մշակույթի տան շենքում

Սյունիքի մարզում, փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. մեկ օր առաջ՝ փետրվարի 14-ին, ոստիկանության լրատվական վարչությունը որպես անհայտ կորած ամուսինների մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ՝ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կապանի ոստիկանները Կապան համայնքի Կարմրաքար բնակավայրի մայրուղուց շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող չգործող «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում հայտնաբերել են վերջիններիս դիերը՝ մոխրացած վիճակում:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշով։