|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Տավուշի մարզի Բերդ քաղաքում այսօր ողբերգական դեպք է գրանցվել: Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և որդու դիեր:
«Տղային ճանաչում եմ, նորմալ տղա էր: Մայրն էլ տարիքով մեծ կին էր: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները, դեռ ոչինչ չգիտենք»,- ասաց նա:
Ոստիկանության լրատվության բաժնից էլ տեղեկացրեցին, որ այսօր առավոտյան` ժամը 10:50-ի սահմաններում, ահազանգ է սպացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ուտիք թաղամասում մայր և որդու են սպանել: Մեկնած օպերատիվ խումբն արձանագրել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21:30-ի մինչև դեկտեմբերի 24-ը ժամը 10:50-ի շրջանում կտրող, ծակող գործիքներով սպանել են 1961թ. ծնված Հրաչ Դ.-ին և 1931թ. ծնված Արուսյակ Դ.-ին:
Իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ: