Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել թուրքական գյուղմթերքի, մասնավորապես լոլիկի և վարունգի ներկրման ու իրացման գործընթացը:
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով խնդիրը, տեղական արտադրողների հետ հանդիպում է նախաձեռնել՝ նրանց հետ քննարկելով ոլորտին առնչվող հարցերը և խնդրի կարգավորման ուղիները: ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել խիստ հսկողություն սահմանել գյուղմթերքի ներկրման նկատմամբ, գործընթացը կազմակերպել բացառապես օրենսդրության շրջանակում` տնտեսվարողներին նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքների ներկրումից: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը հանդիպմանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել արտադրողների ցանկացած ահազանգի, քանի որ նաև դրանից է կախված աշխատանքի արդյունավետությունը:
Տեղական արտադրողները նույնպես կարևորեցին ՊԵԿ-ի պատրաստակամությունը` արագ արձագանքել և օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ արտադրողների նկատմամբ վերաբերմունքի փոխոխությունը նկատելի է. արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է: Վստահեցնելով, որ ներկրումների ամբողջ շղթան կոմիտեի ամենօրյա հսկողության ներքո է, ՊԵԿ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում նաև համատեղ շրջայցեր կազմակերպել:
Հաշվի առնելով Ամանորի նախաշեմին գյուղմթերքի պահանջարկի ավելացումը` ՊԵԿ-ը վստահեցնում է, որ առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ անօրինական ճանապարհով ներկրումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին