կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 09:15
Առանց Կատեգորիա

ՊԵԿ-ն ուժեղ հսկողություն է իրականացնում առեւտրային ոլորտում. առեւտրականները վաղուց տեղյակ են «ռեյդերից». «Ժողովուրդ»

ՊԵԿ-ն ուժեղ հսկողություն է իրականացնում առեւտրային ոլորտում. առեւտրականները վաղուց տեղյակ են «ռեյդերից». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուժեղ հսկողություն է իրականացնում առեւտրային ոլորտում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՊԵԿ աշխատակիցները շրջում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ անակնկալ ինչ-որ առեւտրի կենտրոն մտնում՝ պարզելու համար, թե արդյոք աշխատակիցները ՀԴՄ կտրոն տրամադրում են գնորդներին: Ընդ որում, առեւտրականները վաղուց տեղյակ են, որ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար «ռեյդ» է իրականացնում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանից, որը հայտարարեց. «Որեւէ լրացուցիչ, հատուկ կամ նմանատիպ գործողություններ չեն իրականացվում, նման հանձնարարական չկա, ամենօրյա աշխատանքներ են, հարկային տեսուչները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները։ Այո, իրականացնում են ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները աշխատեն օրինական դաշտում», – նշեց նա:

Մեր զրուցակիցը հավելեց, որ «ռեյդ» ասածն իրենց համար անհասկանալի է, քանի որ ՊԵԿ-ի տեսուչները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում