|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամերիկացի սենատորները՝ թե դեմոկրատներ, թե հանրապետականներ, ծրագրում են Սենատի քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որը ենթադրում է կոնգրեսի կողմից նախագահի վարչակազմի հանդեպ խիստ հսկողություն ու վետոյի իրավունքի կիրառում։ Սենատորների նախաձեռնությունը կապակցված է նրանց այն մտավախությունների հետ, որ Դոնալդ Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, փոխանցում է CNN–ը։
Օրենքը Սպիտակ տնից պահանջում է մանրամասն հաշվետվություն այն մասին, թե ինչու է որոշում կայացվում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացնելու մասին։ Որից հետո Կոնգրեսը 120 օրվա ընթացքում կքննի այդ հարցը ու այն քվեարկության կդնի։