Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական գյուղմթերք տեղափոխող բեռնատարներին անցնել Վերնի Լարսի անցակետով։ Ռուսական կողմը փաստարկ է բերում բուսասանիտարական չափանիշների խախտումը։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը հիմնականում այսօր է առաջացել։
«Ակնհայտ է, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, ուրիշ որևէ բանի հետ հիմա դժվար է կապել։ Փաստ է, որ դրա արդյունքում բավական շատ արտահանողներ այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնել, շատ լուրջ»։
Հարցին, թե ռուսական կողմն ինչպես է պատճառաբանում արգելքը, եւ արդյոք նախկինում եւս ապրանքն արտահանվել է նույն փաստաթղթերով՝ մասնագետը կարծիք հայտնեց, որ խնդիրը ամենեւին էլ փաստաթղթերի հետ չի կապված, քանի որ նույնիսկ շան կերը թույլ չեն տվել արտահանել, հետ են վերադարձրել։
«Հետ են վերադարձրել խնձորը, ելակը, ձկնամթերքը, շան կերը, այսինքն, այն ամենն, ինչ հիմա հնարավոր է արտահանել։ Առհասարակ, գյուղմթերքը ցանկացած երկիր ցանկացած հիմնավորմամբ կարող են չընդունել, օրինակ, ասել են՝ ծաղիկի մեջ ինչ-որ որդի տեսակ կա, որը կարանտինի տակ է, ցտեսություն, ձկնամթերքի մեջ՝ ենթադրենք մալախիտ են գտել, ասում են՝ հաջողություն, խնձորի մեջ գտնում են, որ թունաքիմիկատները թույլատրելիից շատ է՝ ասում են հաջողություն»։