Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չեմ կիսում կարծիքը, որ մենք թանգարանային գործունեությանն ուշադրություն չենք դարձնում և ոլորտում ողբալի վիճակ է: Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա` այսօր մենք չունենք վատ վիճակում գտնվող թանգարան: «Վերջին մի քանի տարիների ընթացքում Մատենադարանը ամբողջացրինք, Կոմիտասի թանգարանը կառուցեցինք, Մարտիրոս Սարյանի թանգարանն ամբողջովին վերանորոգեցինք»,- ասաց նախագահը:
Թանգարանային ոլորտի մասնագետները բարձրաձայնեցին Ժամանակակից արվեստի թանգարան ունենալու անհրաժեշտության մասին, ինչին ի պատասխան` Սարգսյանը նշեց, որ ինքն էլ է համամիտ` ժամանակակից արվեստի թանգարանն անհրաժեշտություն է. «Պետք է ուղղակի ոլորտի առաջնահերթությունները դասակարգել, բայց, այո, համամիտ եմ` մեզ պետք է այդ թանգարանը: Ունենք նաև պատկերասրահ կառուցելու ծրագիր, որը ոչ թե փոքր մի բան կլինի, այլ 35-40 000 քմ ժամանակակից մի կառույց»:
Սերժ Սարգսյանը չկիսեց մտավորականներից մեկի հնչեցրած կարծիքը, որ օր-օրի կառուցվող եկեղեցիներից մեկի փոխարեն կարելի է 1-2 թանգարան կառուցել: Ըստ նախագահի` մեր բնակավայրերում շատ քիչ եկեղեցիներ ունենք: