Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են Հանրապետության նախագահը, քաղաքական գործիչներ, համայնքների ղեկավարներ և այլն: Իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր ներկաներին, ապա նշեց, որ ՏԻՄ համակարգը կայացել է, սակայն, սա չի նշանակում, որ նա չի տեսնում համակարգում առկա թերությունները: Սարգսյանի խոսքով՝ ՏԻՄ համակարգը պետք է վայելի համայնքի բնակիչների անվերապահ վստահությունը և մարդիկ պետք է համոզվեն, որ ՏԻՄ-երը ապրում են իրենց հոգսերով: Սարգսյանի խոսքով՝ այս ոլորտում տարիներ շարունակ լուրջ ներդրումներ են եղել և նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն՝ կստանան ավելի մեծ առավելություն: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին՝ Սարգսյանը նշեց, որ այդ ծրագիրը չպետք է ինքնանպատակ լինի և պետք է լինի ի օգուտ հասարակության:
«Մենք նպատակ չունենք մի սանրով սանրենք ողջ հանրապետութունը, այդպիսի շաբլոն գոյություն չունի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ գլխավոր նպատակն է՝ համայնքի բնակիչների խնդիրները լուծել, բնակիչների կյանքի որակը բարելավել և նպատակը միայն զուտ գյուղեր միավորելը չէ:
«Մի քանի առվակներ միացնենք և դարձնենք մի փոքրիկ առու»,- կոչ արեց Սարգսյանը՝ դիմելով նաև միջոցառմանը ներկա մարզպետներին ու համայնքների ղեկավարներին: